Ընդունելության կարգը
about1

2025-26 ուստարվա դիմորդ

Ի գիտություն 2025-26 ուստարվա դիմորդների «Քվանտ» վարժարանում 2025-2026 ուստարում նոր դասարաններ կձևավորվեն, և հիմնական ընդունելություն կկազմակերպվի տարիքային հետևյալ խմբերում՝ 
 • 1-ին դասարան (ընդունելության հերթագրումը մինչև 01․02․2025թ․),
 • 6-րդ դասարան - նախապես գրանցմամբ (ընդունելության հերթագրումը մինչև 25․05․2025թ․),
 • 10-րդ դասարան - նախապես գրանցմամբ
 Մյուս դասարաններում ընդունելություն կկազմակերպվի միայն թափուր տեղերը համալրելու նպատակով՝ նախապես գրանցված դիմորդների շարքից՝ ըստ ցուցակագրման հերթականության։ Բոլոր դասարաններում ընդունելությունը կիրականացվի՝ համաձայն գործող կարգի (տե´ս «Ընդունելության կարգ»)։

about1

Ընդունելության կարգը

Վարժարան ընդունվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և մասնակցել ընդունելության գրոծընգթացին։ Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել վարժարանի հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 42 22 17, (091) 23 29 51` նշելով աշակերտի անուն-ազգանունը, դպրոցի համարը, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը։
Ընդունելության կարգը
Վարժարանը նոր ուսումնական տարում որպես կանոն ընդունելություն կազմակերպում է 1-ին, 6-րդ, 10-րդ դասարանների, ինչպես նաև Միջազգային Բակալավրիատ ( IB – International Baccalaureate) I կուրսի (11-րդ դասարան) համար։ Եթե մյուս դասարաններում առաջանում են բավարար թվով թափուր տեղեր, ապա վարժարանում ուստարվա վերջում տվյալ դասարանում կատարվում է լրացուցիչ ընդունելություն, որին հրավիրվում են մասնակցելու տվյալ դասարանի ընդունելության համար ցուցակագրված բոլոր աշակերտները։



      1-ին դասարանի դիմորդները մասնակցում են նախապատրաստական դասընթացների (հիմնականում մինչև 6 հանդիպում)։ Դասընթացի ավարտից հետո երեխան մասնակցում է հարցազրույցի։ Դասընթացների և հարցազրույցի ընթացքում երեխաների ցուցաբերած արդյունքների հիման վրա էլ կայացվում է համապատասխան որոշում։

       6-րդ դասարանի դիմորդների համար վարժարանում կազմակերպվում են նախապխատրաստական դասընթացներ՝ «Մաթեմատիկա», «Հայոց լեզու» և «Անգլերեն» առարկաներից (յուրաքանչյուր առարկայից՝ շուրջ 12 հանդիպում)։ Դասընթացների ավարտից հետո դիմորդները հանձնում են քննություն, և այդ քննությունների արդյունքներով էլ իրականացվում է մրցույթը։

     10-րդ դասարանի ընդունելությունը կատարվում է ըստ հոսքերի։ Աշակերտները նախապես ընտրում են իրենց նախասիրություններին համապատասխան հոսքը և մասնակցում են նախապատրաստական դասընթացների՝ յուրաքանչյուր հոսքի համար հաստատված երեք առարկայից (յուրաքանչյուր առարկայից՝ մինչև 12 հանդիպում), ինչպես նշված է ստորև՝

Ֆիզմաթ հոսք- հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա

Քիմկենս հոսք- հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա

Տնտեսագիտական հոսք - հայոց լեզու, մաթեմատիկա, անգլերեն

Հումանիտար հոսք - հայոց լեզու, մաթեմատիկա, անգլերեն


    Դասընթացի ավարտին նրանք հանձնում են քննություններ և մասնակցում են հարցազրույցի։ Քննությունների և հարցազրույցի արդյունքներով էլ իրականացվում է մրցույթը։

   Նախապատրաստական դասընթացները և քննությունները կազմակերպվում են այնպես, որ չխանգարեն աշակերտների՝ իրենց դպրոցների դասերին։ Միջազգային բակալավրիատ (IB International Baccalaureate) ընդունվելու համար աշակերտները հանձնում են քննություն՝ «Անգլերեն» և «Մաթեմատիկա» առարկաներից, ինչպես նաև մասնակցում են հարցազրույցի։
Միջազգային բակալավրիատի ընդունելությանը մասնակցելու համար ուստարվա սկզբին 10-րդ դասարանի աշակերտները կարող են դիմել և մասնակցել նախապատրաստական դասընթացներին։ Գրանցվելու համար զանգահարել վարժարանի հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 42 22 17, (091) 23 29 51:
Որպես կանոն Միջազգային բակալավրիատի (IB International Baccalaureate) ընդունելության քննությունները անցկացվում են հուլիս ամսին։

about1

Օժտված երեխաների մրցույթ

Սկսած 1996 թ.-ից՝ վարժարանում հիմք դրվեց մի նախաձեռնության, որը հետագայում ծավալվեց և վերածվեց գեղեցիկ ավանդույթի. խոսքը օժտված երեխաների մրցույթի մասին է: Այն անցկացվում է «Քվանտ» վարժարանի և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով: Մրցույթի նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության ցանկացած մարզից՝ 5, 6, 7, 8, 9 -րդ դասարանցիներ: Այն անցկացվում է մաթեմատիկա առարկայից, երկու փուլով՝ գրավոր և բանավոր:   Մրցութային հանձնաժողովը կազմվում է ԵՊՀ և «Քվանտի» առաջատար մասնագետներից: Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. մրցույթի ընթացքում հաճախ հաղթում են ոչ միայն Երևանի` լավագույն ավանդույթներ ունեցող դպրոցների աշակերտները, այլև հանրապետության շրջաններից եկած պատանիները: Մրցույթի հաղթողներին հնարավորություն կտրվի նոր ուսումնական տարում՝  սեպտեմբերից,արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» համակարգում (IB Diploma Programme): Մաթեմատիկայի օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերում դիպլոմ ստացած աշակերտներին կտրվեն առանձին արտոնություններ: Մրցույթում հաղթած երեխաներից շատերը հետագայում համալրում են վարժարանի օլիմպիական խմբակները և հաջողությամբ հանդես են գալիս ինչպես հանրապետական այնպես էլ միջազգային օլիմպիադաներում: Հետագայում նրանց մեծ մասը ուսումը շարունակում է աշխարհի առաջատար համալսարաններում (նրանց ցուցակը գտնվում է այս էջի աջ մասում): Վարժարանում, սկսած 10-րդ դասարանից, ուսուցումն իրականացվում է չորս՝ ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, տնտեսագիտական, հումանիտար հոսքերով,  իսկ 11-րդ դասարանում ավելանում է նաև հինգերորդ՝ միջազգային ((Միջազգային բակալավրիատի (ՄԲ), մանրամասն այստեղ...) հոսքը: Վարժարանի միջազգային հոսքում ուսուցումն  իրականացվում է ՄԲ «Դիպլոմա» ծրագրով. հայագիտական առարկաները ուսուցանվում են հայերենով, իսկ  4 առարկայական խմբեր՝  անգլերենով: ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտն իր ավարտական վկայականի գնահատականների հիման վրա կարող է առանց քննության ընդունվել աշխարհի առաջատար մի շարք համալսարաններ: «Oժտված երեխաներ- Քվանտ 2025» մրցույթի գրավոր և բանավոր փուլերը կկայանան 2025թ. մայիսի 4-ին և 9-ին: Մրցույթին նախորդող անվճար նախապատրաստական պարապմունքները տեղի կունենան 2025թ․ մարտ և ապրիլ ամիսներին, իսկ հեռավար դասընթացի մեկնարկը կտրվի ս/թ նոյեմբերի 25-ից: Մրցույթին և նախապատրաստական պարապմունքներին մասնակցելու համար կարող եք զանգահարել 010-42-22-17, 091-23-29-51 հեռախոսահամարներով (երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-17:00)։ Դիմելու վերջնաժամկետը 20/04/2025թ․։